Պատժատեսակի հասկացությունը և կիրառումըՀանրային աշխատանքները դատարանի կողմից նշանակված, իրավասու մարմնի կողմից որոշված վայրում չվարձատրվող, դատապարտյալի կողմից հանրության համար օգտակար աշխատանքների կատարումն է։ |
Հանրային աշխատանքներ նշանակելու արգելքըՀանրային աշխատանքները չեն նշանակվում առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ ճանաչված, դատավճիռ կայացնելու պահին տասնվեց տարին չլրացած, կենսաթոշակային տարիք ունեցող անձանց, հղի կանանց և ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների նկատմամբ: |
Հանրային աշխատանքների տեսակներըՀանրային աշխատանքների կատարման վայրը, տարածքային մարմնի կողմից որոշվելու դեպքում հաշվի են առնվում հանրային աշխատանքների կատարման վայրի և պրոբացիայի շահառուի հաշվառման վայրի (հաշվառման վայր չունենալու դեպքում փաստացի բնակության վայրի) միևնույն համայնքի կամ վարչական շրջանի շրջանակում տեղակայված լինելու հանգամանքը: Ցանկացած դեպքում հանրային աշխատանքների կատարման վայրը պետք է լինի պրոբացիայի շահառուի հաշվառման վայրից (հաշվառման վայր չունենալու դեպքում փաստացի բնակության վայրից) ոչ ավելի, քան 30 կմ հեռավորության վրա: Հանրային աշխատանքների կատարման վայրը տարածքային մարմնի կողմից որոշվելու դեպքում հնարավորինս հաշվի է առնվում նաև պրոբացիայի շահառուի կարծիքը:
|
|
Պրոբացիայի շահառուի պարտականություններըՊրոբացիայի շահառուն պարտավոր է դատավճռով սահմանված ողջ ժամանակահատվածի ընթացքում պահպանել այն մարմինների կամ կազմակերպությունների ներքին աշխատանքային կանոնները, որտեղ նա կատարում է հանրային աշխատանքները, բարեխիղճ վերաբերմունք դրսևորել աշխատանքին, աշխատել իր համար որոշված վայրերում, ինչպես նաև բնակության վայրը փոխելու դեպքում այդ մասին տեղյակ պահել տարածքային մարմնին: |
Հանրային աշխատանքներ կատարելուց չարամտորեն խուսափելըՀանրային աշխատանքների ձևով պատիժը կրելուց չարամտորեն խուսափող է համարվում այն դատապարտյալը, ով`
Հանրային աշխատանքները կատարելուց չարամտորեն խուսափելու դեպքում հանրային աշխատանքների չկրած մասը դատարանը փոխարինում է կալանքով կամ որոշակի ժամկետով ազատազրկմամբ՝ կալանքի կամ որոշակի ժամկետով ազատազրկման մեկ օրը հաշվարկելով հանրային աշխատանքների երեք ժամվա դիմաց: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ |
© 2024 բոլոր իրավունքները պաշտպանված են
0023 ք. Երևան, Արշակունյաց 23,
Պաշտոնական էլ. փոստ info@probation.am
Հեռ՝ +374 10 59-41-96