2019 թվականի մայիսի 3-ին «Փի-Էյչ Ինթերնեշնլ» ամերիկյան կազմակերպության հայկական մասնաճյուղն իր կողմից իրականացվող «ՀՀ պրոբացիայի ծառայության աջակցության ծրագրի» շրջանակում ՀՀ ԱՆ պրոբացայի ծառայությանը տրամադրել է նոր տեխնիկական սարքավորումներ, որոնց օգտագործումը թույլ կտա պրոբացիայի ծառայության աշխատակիցներին ավելի արդյունավետորեն և արագ կազմակերպել իրենց գործառույթները: Գործընկերները ստորագրել են սարքավորումների հանձնման-ընդունման ակտ, որով ծառայությանը հատկացվել է 11 հատ դյուրակիր համակարգիչ /LAPTOP/ և 11 հատ բազմաֆունկցիոնալ տպիչ սարք/ Multifunctional Printer/:
Նշենք, որ «ՀՀ պրոբացիայի ծառայության աջակցության ծրագիրը» ֆինանսավորվում է ԱՄՆ պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի կողմից։