05/10/2023
Արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայության պետ Արամ Նիկոյանի և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Շավարշ Գրիգորյանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր:
Հուշագրի նպատակն է՝ նպաստել միմյանց միջև փոխհամագործակցության ակտիվացմանը՝ ապահովելով Պրոբացիայի ծառայության շահառուների ներգրավումը հանրօգուտ աշխատանքներին, որն իր մեջ ներառում է հասարակական տարածքների ՝ զբոսայգիների, խաղահրապարակների, հուշակոթողների և այլ տարածքների բարեկարգման աշխատանքները՝ վերջիններիս մոտ ձևավորելու օգտակար լինելու գիտակցությունը, հասարակամետ և իրավագիտակից վարքը, ինչպես նաև ձեռք բերելու նոր հմտություններ ու փորձառություն:
Բացի այդ հուշագրով պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխհամագործակցել Պրոբացիայի շահառուների՝ չվարձատրվող հիմունքներով, հանրային աշխատանքների ձևով պատժի կատարման ներգրավման և ապահովման գործընթացում:

Հղում՝ https://www.moj.am/article/3753