06/09/2018

2018 թվականի սեպտեմբերի 6-ին ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությունում ստորագրվել է Եռակողմ հուշագիր՝ համագործակցության և փոխադարձ աջակցության մասին, որի հիմնական նպատակն է նախկին դատապարտյալների վերաինտեգրման և պրոբացիայի շահառուների մասնագիտություն-ների ձեռքբերումն ու աշխատանքի ապահովման խնդրի լուծումը՝ ի նպաստ անվտանգ հասարակության:
Հուշագիրը ստորագրել են ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության պետ Արսեն Նավասարդյանը, «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի նախագահ Արշակ Գասպարյանը և «Հայաստանի գործատուների հանրապետական միության» նախագահ Գագիկ Մակարյանը:
Հուշագրի շրջանակներում կողմերը համաձայնել են համագործակցել հետևյալ ուղղություններով՝
1) Պրոբացիայի ծառայության շահառուներին մասնագիտական կողմնորոշման խորհրդատվության և աշխատանք փնտրելու հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում
2) Շահառուներին գործատուների (հավանական) մոտ ուղղորդում
3) Շահառուներին աշխատանքով ապահովում, այդ թվում՝ հանրային աշխատանքների կատարմանն աջակցություն
4) Համատեղ կոնֆերանսների, հանդիպումների կազմակերպում շահագրգիռ կազմակերպությունների և պետական մարմինների մասնակցությամբ
5) Պարբերական տեղեկատվության տրամադրում աշխատաշուկայի վերաբերյալ