10/11/2021
Շարունակելով «Հելսինկյան Ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության աջակցությամբ մարզային մակարդակում պրոբացիայի հիմնախնդիրների ու բարեփոխումների թեմայով իրականացվող աշխատաժողովների շարքը, 2021 թվականի նոյեմբերի 10-ին աշխատաժողով կազմակերպվեց Վայոց ձորի մարզում, որտեղ ներկա գտնվեցին Պրոբացիայի ծառայության կենտրոնական, Վայոց ձորի և Արարատի մարզային մարմինների, ինչպես նաև, դատական համակարգի, դատախազության, ոստիկանության մարզային վարչության տարբեր բաժինների ներկայացուցիչներ, փաստաբաններ, իրավագիտության ուսանողներ։
Աղբյուր՝ https://www.facebook.com/hahrNGO/