12/03/2024

Պրոբացիայի ծառայության պետ Արամ Նիկոյանը ս․թ․ մարտի 7-ին մասնակցել է  «Կախվածություն ունեցող շահառուների վերականգնողական ծրագրերի վերաբերյալ կարիքների գնահատման ուսումնասիրության արդյունքներ և առաջարկություններ» խորագրով աշխատանքային քննարկմանը։ Ծառայության պետը, ողջունելով ներկաներին, շնորհակալություն է հայտնել ԵՄ գործընկերներին՝ ընդգծելով թեմայի արդիականությունը և կարևորությունը։

Քննարկման ընթացքում ելույթով հանդես է եկել Պրոբացիայի ծառայության վերականգնողական ծրագրերի բաժնի պետ Սիրարփի Մուղդուսյանը, ով ներկայացրել է ծառայության կողմից վերականգնողական ծրագրերի իրականացման հետ կապված ներկայիս հիմնահարցերը։

ԵԽ ազգային փորձագետ Դավիթ Գևորգյանը ամփոփել է շահագրգիռ կողմերի հետ գնահատողական հանդիպումների արդյունքները և ներկայացրել հիմնական եզրակացությունները։ ԵԽ միջազգային փորձագետ Բլանկա Շուլյակը առաջարկություններ է ներկայացրել ծրագրի վերաբերյալ։

Աշխատանքային խմբի հանդիպում-քննարկումը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի՝ «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության հզորացմանը» ծրագիր շրջանակներում։ Հանդիպման ավարտին նախանշվել են ծրագրի շրջանակներում այս ուղղությամբ ձեռնարկվելիք հետագա քայլերը։