14/10/2022

ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության և ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համագործակցության արդյունքում 2022 թվականի փետրվարի 23-ից մեկնարկած «Իրավախախտում կատարած անձանց 2022 թվականի գեղագիտական դաստիարակության և կրթության» ուսումնական ծրագիրը 28.09.2022 թվականին ավարտվեց։ Ծրագրի միջոցով հնարավորություն ընձեռվեց ուսուցանել «Վարսավիրական հմտություններ», «Անգլերեն լեզու» և «Ընտանեկան բռնության կանխարգելում/հույզերի կառավարում»  դասընթացները, որին ներգրաված էին Երևանի քաղաքային մարմնում հաշվառված թվով 12 պրոբացիայի շահառու:
 Դասընթացի ավարտին «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը շահառուներին հանձնեց հավաստագրեր և վկայագրեր։