14/12/2018
ՀՀ արդարադատության նախարարության պատվիրակությունը դեկտեմբերի 10-14-ը ուսումնական այցով գտնվում է Գերմանիայում: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության պետ Արսեն Նավասարդյանը, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Հայրապետյանն ու ՀՀ ԱՆ Հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության աշխատակից Արփինե Սարգսյանը:
Այցն իրականացվել է Եվրոպական հանձնաժողովի Տեխնիկական օժանդակության և տեղեկատվության փոխանակման ծրագրի շրջանակում:
Այցի ընթացքում պատվիրակության անդամները մի շարք հանդիպումներ են ունեցել տեղի բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ, մասնավորապես,  Գերմանիայի Սաքսոնիայի երկրամասի արդարադատության նախարարի տեղակալ Վան դեր Բեքի, Քրեակատարողական ոլորտը համակարգող դեպարտամենտի ղեկավար Սեբաստիան Շուլենբերգի, Պրոբացիայի ծառայության ղեկավարի հետ, քննարկել փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր:

Պատվիրակության անդամները ծանոթացել են քրեակատարողական և պրոբացիայի ծառայողների պատրաստման ու վերապատրաստման գերմանական փորձին, ինչպես նաև անչափահաս ազատազրկվածների հետ աշխատելու առանձնահատկություններին, այդ թվում՝ անչափահաս դատապարտյալների կրթությանն առնչվող մի շարք հարցերի: Այցի շրջանակում կազմակերպվել է նաև շրջայց քրեակատարողական հիմնարկներ՝ ծանոթանալու ազատազրկվածների պահման պայմաններին, պատժի կրման անհատական պլանավորմանը, ինչպես նաև դատապարտյալների կրթական կարիքների գնահատման մեխանիզմներին:
Այցի ընթացքում տեղի է ունեցել հանդիպում նաև պրոբացիայի ծառայության ղեկավարի հետ:
 
Աղբյուրը՝ http://moj.am/article/2209