15/02/2018
2018 թվականի փետրվարի 15-ին ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության աշխատակիցները «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչների հետ անցկացրել են մասնագիտական հանդիպում-քննարկում, որն ուղղված էր համագործակցության արդյունավետության բարձրացմանը, պրոբացիայի շահառուների հետ տարվող վերասոցիալականացման և վերաինտեգրման աշխատանքների բարելավմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պրոբացիայի շահառուների համար ՊՈԱԿ-ի կողմից պրոբացիայի պետական ծառայությունում կազմակերպվող «Դեկորատիվ կիրառական արվեստ», «Առողջ ապրելակերպ» և «Համակարգչային հմտություններ» դասընթացների արդյունավետության բարձրացման հարցերը: