15/05/2019
Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանն այսօր աշխատանքային հանդիպում է անցկացրել ԱՆ Պրոբացիայի ծառայության պետ Արսեն Նավասարդյանի և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ տնօրեն Արտակ Կիրակոսյանի մասնակցությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Պրոբացիայի ծառայության կողմից դատարան ներկայացվող խորհրդատվական զեկույցների բովանդակային փոփոխություններին առնչվող մի շարք հարցեր:
Փոխնախարարի կողմից խնդիր է դրվել համապատասխան իրավական ակտի լրամշակման արդյունքում որակական նոր մակարդակ սահմանել Պրոբացիայի ծառայության կողմից ներկա-յացվող զեկույցների բովանդակություններում: Այդ համատեքստում քննարկվել են նաև Պրոբացիայի շահառուների համար ռիսկերի ու կարիքների գնահատման էլեկտրոնային գործիքի ներդրման ուղղությամբ տարված աշխատանքները, ինչպես նաև նախանշվել են առաջադրված խնդիրների լուծման համար անհրաժեշտ իրավական ապահովման առաջնահերթությունները:
Աղբյուրը՝  http://moj.am/article/2337