15/11/2022
ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության աշխատակիցները Վրաստանի Հանրապետությունում մասնակցեցին «Պրոբացիայի և քրեակատարողական համակարգի բարեփոխումներ», թեմայով աշխատաժողովին, որը կազմակերպվել էր «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն հասարակական կազմակերպության կողմից «Բազմազգ Վրաստան» ՀԿ-ի հետ համագործակցությամբ և «Հանուն ժողովրդավարության ազգային հիմնադրամ»-ի աջակցությամբ (NED): Աշխատաժողովին ներկայացվեց Վրաստանի Հանրապետության փորձը, քննարկվել են Վրաստանում իրականացվող խափանման այլընտրանքային միջոցների կիրառումը, ազատազրկման հետ չկապված պատիժների կատարումը:
Վրաստանի Հանրապետություն այցի շրջանակում ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության պատվիրակությունն այցելել է նաև Վրաստանի Հանրապետության Հանցագործությունների կանխարգելման, ազատազրկման հետ կապ չունեցող պատիժների և պրոբացիայի ազգային գործակալություն: Մասնակիցներին ներկայացվեց նորարարական «Պրոբբոքս» համակարգը, ստեղծման նպատակը, կիրառման եղանակները, ծանոթացան խնդրահարույց անչափահասների հետ տարվող աշխատանքների առանձնահատկություններին, հաշտարարության գործընթացի իրականացմանը, ինչպես նաև էլեկտրոնային հսկողության սարքավորումների կիրառմանը: