17/12/2018
Պրոբացիայի շահառուներին հավաստագրեր են հանձնվել «Համակարգչային հմտություններ» և  «Առողջ ապրելակերպ» դասընթացների 3-րդ փուլն ավարտելու կապակցությամբ:
«Համակարգչային հմտություններ»  դասընթացի ընթացքում շահառուները սովորել են համակարգչային Word և Excel ծրագրերը, CV-ների և սլայդների պատրաստումը, որը նրանց համար վարել է դասախոս Աննա Գյուրջյանը:
«Առողջ ապրելակերպ» դասընթացում շահառուները ծանոթացել են հիվանդությունների ժամանակ կանխարգելիչ միջոցառումների, հիգիենիայի, վնասակար սովորությունների, ռացիոնալ սնուցման սկզբունքներին և առօրյա կյանքում բժշկության վերաբերյալ տարբեր կարևոր թեմաներին, որոնք նրանց համար վարել է դասախոս Անահիտ Հարությունյանը:

Նշենք, որ պրոբացիայի շահառուների համար ամբողջ տարվա ընթացքում եռամսյա ծրագրով  ՀՀ արդարադատության նախարարի 2018 թվականի հունվարի 22-ի N 12-Ա հրամանով հաստատված «Դեկորատիվ կիրառական արվեստ», «Առողջ ապրելակերպ» և «Համակարգչային հմտություններ» դասընթացներն անցկացվել են «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից: