18/05/2018
Պրոբացիայի շահառուներին մայիսի 18-ին հավաստագրեր են հանձնվել «Առողջ ապրելակերպ» դասընթացի 1-ին փուլն ավարտելու կապակցությամբ: Դասընթացն իրականացվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2018 թվականի հունվարի 22-ի հրամանի համաձայն՝ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի  կողմից:
Պրոբացիայի շահառուներին ավարտական հավաստագրերը հանձնել են ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության պետ Արսեն Նավասարդյանը և «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի  փոխտնօրեն  Գայանե Հովակիմյանը:
Եռամսյա ուսուցման ընթացքում շահառուները ծանոթացել են հիվանդությունների ժամանակ կանխարգելիչ միջոցառումների, հիգիենայի, վնասակար սովորությունների, ռացիոնալ սնուցման սկզբունքների վերաբերյալ տեղեկատվությանը:
Նշենք, որ Նախարարի հրամանով հաստատված «Դեկորատիվ կիրառական արվեստ», «Առողջ ապրելակերպ», «Համակարգչային հմտություններ» դասընթացները մեկնարկել են  փետրվարի 1-ից  և ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայությունում եռամսյա ծրագրով անցկացվելու են ամբողջ տարվա ընթացքում:

Աղբյուրը`  http://moj.am/article/2012