18/05/2021
Պրոբացիայի ծառայության Վայոց ձորի մարզային մարմնում հաշվառված թվով 7 շահառուներ, վերասոցիալականացման միջոցառումների իրականացման շրջանակներում, աշխատակիցների ուղեկցությամբ 2021 թվականի մայիսի 18-ին այցելելեցին Եղեգնաձորի երկրագիտական թանգարան։
Այցի ընթացքում Պրոբացիայի շահառուները ներկա գտնվեցին մշակութային միջոցառմանը՝ նվիրված Նեոլիթյան դարաշրջանին։ Թանգարանի աշխատակիցների կողմից ներկայացվեց և ցուցադրվեց նշված ժամանակաշրջանին  բնորոշ տնակներ, հագուստներ և այլ գտածոներ, մասունքներ։ Շահառուները մեծ հետաքրքրությամբ շրջել են թանգարանի տարածքով և ծանոթացել տարբեր դարաշրջանների պատմամշակութային հարուստ ժառանգությանը։