20/10/2023
ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժնի նախաձեռնությամբ՝ սույն թվականի սեպտեմբերի 23-ին և հոկտեմբերի 20-ին Երևան քաղաքի Կոմիտասի անվան զբոսայգում կազմակերպել է «Մաքուր Երևան» խորագրով միջոցառում՝ բաժնում հաշվառված թվով 21 շահառուների և 7 պրոբացիայի աշխատակիցների մասնակցությամբ:  Միջոցառման ընթացքում իրականացվել են մաքրման և շահառուների մաքրության նկատմամբ իրազեկության  բարձրացման աշխատանքեր:   Նման միջոցառումները կրելու են շարունակական բնույթ: