23/10/2018
Պրոբացիայի շահառուների վերասոցիալականացման ծրագրի շրջանակներում ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությունը «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի հետ համատեղ այսօր՝ հոկտեմբերի 23-ին, կազմակերպել էր Երևանի քաղաքային մարմնում հաշվառված թվով 17 շահառուների այցելությունը Սերգեյ Փարաջանովի թանգարան:
Այցի նպատակն էր շահառուներին ծանոթացնել Ս. Փարաջանովի թողած մշակութային ժառանգությանը, նրա կենսագրությանն ու ստեղծագործական կյանքին, ինչպես նաև թանգարանի ստեղծման պատմությանը:
Շահառուները շրջել են թանգարանում, տեղեկացել Սերգեյ Փառաջանովի կողմից ստեղծված գծանկարներին, ֆիլմերի համար արված էսկիզներին ու կոլաժներին: 
Այցելության ավարտին պրոբացիայի շահառուներն իրենց գոհունակությունն են հայտնել կազմակերպիչներին՝ նման հնարավորություն ընձեռելու համար: