26/07/2021

Հայաստանի hանրային ռադիոյի «Դպրություն» կրթական հաղորդաշարի շրջանակներում ներկայացվեց պրոբացիայի ծառայության գործունեության վերաբերյալ տեղեկատվություն՝ ուղղված վերասոցիալականացման ծրագրերին: Հատկապես Պրոբացիայի ծառայության կողմից մեծ ուշադրություն է դարձվում պրոբացիայի շահառուների համար իրականացվող կրթական և մասնագիտական ծրագրերին, դրանց կարևորությունը շահառուների ավելի արդյունավետ վերաինտերգրումը հասարակություն: Անդրադարձ կատարվեց պրոբացիայի ծառայության և  «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության համագործակցությանը, որի շրջանակներում իրականացվում է «Պրոբացիայի կին շահառուների հզորացում՝ հանուն կայուն ապագայի» դրամաշնորհային ծրագիրը:

Շնորհակալություն Հայաստանի Հանրային ռադիոյին Պրոբացիայի ծառայության գործունեության լուսաբանման և վերասոցիալականացման ծրագրերը ներկայացնելու համար։