06/02/2018
2018 թվականի փետրվարի 6-ին ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայությունը «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի և Խ. Աբովյանի հայկական պետական մանկավարժական համալասարանի հետ համատեղ պրոբացիայի պետական ծառայությունում հաշվառված կին շահառուների համար կազմակերպել և անցկացրել է «Անձնային աճ և դրական դիրքորոշումների ձևավորում» թեմայով հանդիպում:
Հանդիպումն իր մեջ ներառել է խմբային և հոգեբանական աշխատանք՝ ուղղված անձի մոտ կյանքի նկատմամբ դրական դիրքորոշումների ձևավորմանը, հուզական կայունությանը և տագնապայնությանը: