Պրոբացիայի շահառուներին 2018 թվականի օգոստոսի 1-ին հավաստագրեր են հանձնվել «Համակարգչային հմտություններ» դասընթացի 2-րդ փուլն ավարտելու կապակցությամբ:
Եռամսյա ուսուցման ընթացքում շահառուները սովորել են համակարգչային Word և Excel ծրագրերը, CV-ների և սլայդների պատրաստումը, որը նրանց համար վարել է դասախոս Աննա Գյուրջյանը:
Նշենք, որ պրոբացիայի շահառուների համար Նախարարի հրամանով հաստատված «Դեկորատիվ կիրառական արվեստ», «Առողջ ապրելակերպ», «Համակարգչային հմտություններ» դասընթացները մեկնարկել են փետրվարի 1-ին և ծառայությունում եռամսյա ծրագրով անցկացվելու են ամբողջ տարվա ընթացքում «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից: