26/01/2018
Պրոբացիայի շահառուների համար ՀՀ արդարադատության նախարարի 2018 թ.  հունվարի 22-ի N 12-Ա հրամանով հաստատվել են «Դեկորատիվ կիրառական արվեստ», «Առողջ ապրելակերպ», «Համակարգչային հմտություններ» դասընթացները, որոնք  մեկնարկելու են փետրվարի 1-ից և ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայությունում եռամսյա ծրագրով անցկացվելու են ամբողջ տարվա ընթացքում «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից: 
«Դեկորատիվ կիրառական արվեստ» դասընթացը ներառում է վիտրաժի /ապակենկարչության/, կոլաժի (տարբեր իրերով կոմպոզիցիաների ստեղծում), մոզայկայի (խճանկար), նկարչության, այդ թվում՝ կավից իրերի վրա, դեկուպաժի (անձեռոցիկներով նկարչություն) ուսուցում:  
«Առողջ ապրելակերպ» դասընթացի ընթացքում շահառուները ծանոթացելու են հիվանդությունների ժամանակ կանխարգելիչ միջոցառումների, հիգիենիայի, վնասակար սովորությունների, ռացիոնալ սնուցման սկզբունքներին և առօրյա կյանքում բժշկության վերաբերյալ տարբեր կարևոր թեմաներին: 
«Համակարգչային հմտություններ» դասընթացի ընթացքում դասավանդվելու են համակարգչային MS, Word, Excel, Power Point և այլ կիրառական ծրագրերը: