«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության նպատակն է աջակցել և խթանել Հայաստանում ազատ և դեմոկրատական հասարակության կայացմանը: Կազմակերպությունը իրականացրել է «Աջակցություն Հայաստանում Պրոբացիայի ծառայության ստեղծմանը» երկամյա ծրագիրը, որը ֆինանսավորվել է ՄԱԿ-ի Ժողովրդավարության հիմնադրամի (UNDEF) կողմից:
Միջոցառումներ
15/05/2019
Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանն այսօր աշխատանքային հանդիպում է անցկացրել ԱՆ Պրոբացիայի ծառայության պետ Արսեն Նավասարդյանի և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ տնօրեն Արտակ Կիրակոսյանի մասնակցությամբ:
2019 թվականի մարտի 27-ին տեղի ունեցավ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում իրականացվող «Քայլ դեպի արդար Հայաստան» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում ստեղծված «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցի հանդիպում-քննարկումը
2019 թ. փետրվարի 22-ին ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության աշխատակիցները «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի տնօրեն Արտակ Կիրակոսյանի հետ կայացած հերթական աշխատանքային հանդիպման ժամանակ քննարկել են շահառուների համար մշակված և գործարկման պիլոտային փուլում գտնվող ռիսկերի և պահանջմունքների գնահատման էլեկտրոնային գործիքում կատարված փոփոխությունները:
2018թ. դեկտեմբերի 21-ին ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության պետ Արսեն Նավասարդյանը և Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցի կառավարման խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանը ստորագրել են Փոխըմբռնման հուշագիր: