21/01/2019
2019 թվականի հունվարի 18-ին «Փի-Էյչ Ինթերնեշնլ» կազմակերպությունն անցկացրել  է գիտելիքների ստուգման քննական թեստ, որի արդյունքում որոշվելու էր, թե վերապատրաստված մասնակիցներից ովքեր են հետագայում համարվելու ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության համար վերապատրաստումներ անցկացնող որակավորված դասընթացավարներ:

Հիշեցնենք, որ 2018 թվականի նոյեմբերի 24-29-ն ԱՄՆ պետդեպարտամենտի՝ Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի ֆինանսավորմամբ «Փի-Էյչ Ինթերնեշնլ» կազմակերպությունը ՀՀ արդարադատության նախարարության հետ գործընկերությամբ «ՀՀ պրոբացիայի ծառայության աջակցության ծրագրի» շրջանակներում կազմակերպել և անցկացրել է «Վերապատրաստողների վերապատրաստման» 6-օրյա դասընթացը:
http://probation.am/hy/news/30112018
Քննական թեստի հանձմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի կենտրոն» ՊՈԱԿ-ի, ինչպես նաև մի քանի հասարակական կազմակերպությունների կողմից վերապատրաստման դասընթացի 16 մասնակիցները:

Բոլոր մասնակիցները հաղթահարել են ավարտական թեստի անցողիկ նվազագույն շեմը և ստացել գնահատման վկայականներ:

Նշենք, որ  2019 թվականի մարտ ամսին «Փի-Էյչ Ինթերնեշնլ» կազմակերպությունը նախատեսում է Վերապատրաստման վկայականներ ստացած մասնակիցների հետ միասին ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության մարզային բաժինների աշխատակիցների համար անցկացնել վերապատրաստման դասընթացներ: