2006թ-ից մինչ օրս Փի-Էյչ Ինթերնեշնլ կազմակերպությունն իր գործընկերների հետ համատեղ ջանքերով Հայաստանում հիմնել է 10 Համայնքային վերականգնողական կենտրոններ Երևան, Գյումրի, Վանաձոր, Ալավերդի, Ճամբարակ, Իջևան, Կապան, Թալին, Արտաշատ և Էջմիածին քաղաքներում, որոնք տեղակայված են վերոնշյալ քաղաքներում գործող ակտիվ հասարակական կազմակերպությունում կամ դաստիարակչական-կրթական հաստատությունում: 

Միջոցառումներ

03/05/2019
2019 թվականի մայիսի 3-ին «Փի-Էյչ Ինթերնեշնլ» ամերիկյան կազմակերպության հայկական մասնաճյուղն իր կողմից իրականացվող «ՀՀ պրոբացիայի ծառայության աջակցության ծրագրի» շրջանակում ՀՀ ԱՆ պրոբացայի ծառայությանը տրամադրել է նոր տեխնիկական սարքավորումներ
Մանրամասն՝ այստեղ
21/01/2019
2019 թվականի հունվարի 18-ին «Փի-Էյչ Ինթերնեշնլ» կազմակերպությունն անցկացրել  է գիտելիքների ստուգման քննական թեստ, որի արդյունքում որոշվելու էր, թե վերապատրաստված մասնակիցներից ովքեր են հետագայում համարվելու ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության համար վերապատրաստումներ անցկացնող որակավորված դասընթացավարներ:
Մանրամասն՝ այստեղ
30/11/2018
2018 թվականի նոյեմբերի 29-ին ավարտվել է ԱՄՆ պետդեպարտամենտի՝ Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի ֆինանսավորմամբ «Փի-Էյչ Ինթերնեշնլ» կազմակերպության կողմից ՀՀ արդարադատության նախարարության հետ գործընկերությամբ իրականացվող «ՀՀ պրոբացիայի ծառայության աջակցության ծրագրի» շրջանակներում կազմակերպված «Վերապատրաստող-ների վերապատրաստման» 6-օրյա դասընթացը:
Մանրամասն՝ այստեղ
22/11/2018
2018 թվականի նոյեմբերի 22-ին ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությունում հանդիպում էր կազմակերպվել «Փի-Էյչ Ինթերնեշնլ» կազմակերպության կողմից և ԱՄՆ պետդեպարտամենտի՝ Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի ֆինանսավորմամբ իրականացվող «ՀՀ պրոբացիոն ծառայության աջակցության ծրագրի» շրջանակում Հայաստան ժամանած ամերիկացի և անգլիացի փորձագետներՋանեթ Դանիգանի,  Ջորջ Քայզերի և Սթիվեն Փիթսի հետ։
Մանրամասն՝ այստեղ
18/10/2018
2018 թվականի հոկտեմբերի 18-ին ՀՀ արդարադատության նախարարության և պրոբացիայի ծառայության աշխատակիցների համար փորձի փոխանակման նպատակով կազմակերպվել էր կլոր սեղան քննարկում 
Մանրամասն այստեղ
15/05/2018
2018 թվականի մայիսի 15-ին Երևանում անցկացվել է «ՀՀ պրոբացիոն ծառայության աջակցություն» ծրագրի մեկնարկային աշխատաժողովը
Մանրամասն այստեղ