Կարի արտադրություն և տեխնոլոգիա
Վայր
ք. Երևան
Վերասոցիալականացման ծրագրի տեսակ
Մասնագիտական որակավորում
Մասնագիտություն
Կարի արտադրություն և տեխնոլոգիա
Հանդիպումների քանակ
Շաբաթական 1 օր
Հանդիպման տևողություն
3 ժամ
Ծրագրի տևողություն
2022 թվականի սեպտեմբերի 1-ից-դեկտեմբերի 30
Համառոտ բովանդակություն
Համառոտ բովանդակություն
Դասընթացը բաղկացած է հետևյալ ենթաբաժիններից․
- Գիտելիքներ դերձակության արհեստի ծագման և զարգացման պատմության վերաբերյալ
- Նյութագիտություն, հագուստի պատրաստման տեխնոլոգիա
- Տեղեկատվություն թելերի,կտորների տեսակների վերաբերյալ
- Կարի մեքենաների տեսակների և մեքենաների շահագործման աշխատանքների վերաբերյալ ուսուցում
- Ուղիղ կար, հարթակար, մաքրակար, գաղտնակար
- Սպիտակեղենի ձևում և կարում
- Հագուստի մոդելավորում և նախագծում
- Հագուստի վերանորոգում և ձևափոխում
Դասընթացի նպատակը, խնդիրները
Շահառուի մոտ ձևավորել և զարգացնել կարի արտադրության և տեխնոլոգիաների տիրապետման վերաբերյալ հմտություններ։
Կառուցվածքը և նկարագրությունը
Սույն դասընթացը ուղղված է շահառուի մոտ նոր մասնագիտական կարողությունների ձևավորմանը, այդ նպատակով շահառուն կսովորի հետևյալ հմտությունները․
- Հաճախորդի հետ շփվելու և աշխատելու հմտություններ
- Ձեռքի և մեքենայի կարատեսակներ կատարելու հմտություններ
- Արտադրության մեջ օգտագործվող մանր մասնիկների մշակման տեխնոլոգիայի կիրառման կարողություններ
- Հագուստ կարելու, ձևափոխելու և նորոգելու հմտություններ
Ակնկալվող արդյունքները
Դասընթացի ավարտին շահառուն կստանա նոր,պահանջված մասնագիտություն ՝ կարի արտադրություն և տեխնոլոգիա մասնագիտացումը։