Կախվածությունների հաղթահարհման ուղղված վարքի մոդելների ձևավորում
Համառոտ բովանդակություն
Համառոտ բովանդակություն
Թրեյնինգը բաղկացած է հետևյալ հաջորդական ենթաբաժիններից․
- Կախվածությունը և դրա առաջացմանը նպաստող հանգամանքները
- Ինչպե՞ս է բնութագրվում կախվածություն ունեցող վարքագիծը
- Կախվածության զարգացման էտապները
- Նյութերի հետևանքով առաջացող հոգեկան և վարքային խանգարումներ
- Կախվախության հաղթահարման ուղղված վարքի մոդելների ձևավորում
- Եզրափակիչ գնահատում և արդյունքների արձանագրում
Թրեյնինգի նպատակը, խնդիրները
Թրեյնինգային ծրագրի հիմնական նպատակն է շահառուների մոտ ձևավորել և զարգացնել կախվածության արդյունավետ հակազդման, ինչպես նաև կախվածության հաղթահարման վարքի տարբեր մոտեցումներ և մոդելներ։ Նպատակից ելնելով առաջադրվել են հետևյալ խնդիրները․
- Կախվածության մակարդակի գնահատում
- Կախվածության վարքի գնահատման չափանիշների վերաբերյալ պատկերացումների ձևավորում
- Կախվածությունների համարժեք հակազդման մոտեցումների ձևավորում
- Կախվածությունների հաղթահարման համապատասխան մոդելների յուրացման ապահովում
Կառուցվածքը և նկարագրությունը
Սույն թրեյնինգային ծրագիրը բաղկացած է ծանոթացման և նախնական գնահատման, բուն հոգեվարժանքների և եզրափակիչ գնահատման փուլերից։ Նախնական գնահատման փուլում համապատասխան հոգեբանական մեթոդներով գնահատվում է կախվածության մակարդակը, կախվածության հաղթահարման առկա մոտեցումները, այլընտրանքային մոդելների վերաբերյալ պատկերացումները։
Հոգեվարժանքների փուլում՝ հիմնվելով նախնական գնահատման տվյալների վրա, նախագծվում է համապատասխան դերային խաղերի սյուժետների և մասնակցության հերթականությունը, ինչպես նաև դերերի բաշխման առանձնահատկությունները։ Յուրաքանչյուր իրավիճակ խաղարկելուց հետո կատարվում է քննարկում, որն եզրափակվում է իր ամփոփումներով և եզրահանգումներով։ Անրաժեշտության դեպքում որոշ իրավիճակներ կարող են խաղարկվել մի քանի անգամ։
Եզրափակիչ գնահատման փուլում գնահատումը իրականացվում է նույն գործիքներով, ինչպես նախնական գնահատման փուլում, այնուհետև կատարվում է համապատասխան արդյունքների արձանագրում։
Ակնկալվող արդյունքները
Հոգեբանական թրեյնինգի ավարտին շահառուն կկարողանա արդյունավետ հակազդել կախվածությանը, զրկանքի համախտանիշին («լոմկա») դիմակայելուն ուղղված ինչպես ճանաչողական, այնպես էլ՝ վարքային մարտավարությունների ձևավորում և զարգացում։ Զուգահեռ վերոնշված մարտավարությունների զարգացման՝ կախվածության նվազման դինամիկա։