ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությունը 15.04.2024թ. դրությամբ  շահառուների համար իրականացրել է
0
վերասոցիալականացման ծրագրեր և միջոցառումներ

08/12/2023

Շարունակելով պրոբացիայի շահառուների հետ տարվող վերասոցիալականացման և վերականգնողական աշխատանքները ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության վերասոցիակականացման և վերականգնողական բաժինը՝ համագործակցելով «Գաֆեսճյան թանգարան» հիմնադրամի հետ, ս․թ․ դեկտեմբերի 8-ին կազմակերպել էր այցելություն թանգարան, որին մասնակցել են թվով 21 շահառու
Մանրամասն՝ այստեղ

06/12/2023

ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժինը սույն թվականի դեկտեմբերի 6-ին շահառուների վերասոցիալականացման և հասարակություն վերաինտեգրման նպատակով կազմակերպել էր այցելություն մ.թ.ա. 8-րդ դարի թվագրվող Բիայնական դամբարան, որին մասնակցել են թվով 6 շահառու
Մանրամասն՝ այստեղ

25/11/2023

Շարունակելով ավանդույթ դարձած «Մաքուր Երևան» խորագրով վերասոցիալականացման միջոցառումները՝ սույն թվականի նոյեմբերի 25-ին ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժնի նախաձեռնությամբ Երևան քաղաքի Կոմիտասի անվան զբոսայգում կազմակերպվեց  վերասոցիալականացման միջոցառում՝ բաժնում հաշվառված թվով 12 շահառուների և պրոբացիայի 6 ծառայողների մասնակցությամբ
Մանրամասն՝ այստեղ

16/11/2023

Սույն թվականի նոյեմբերի 16-ին, վերասոցիալականացման ծրագրերի շրջանակներում, կազմակերպվել և անցկացվել է շախմատի ընկերական հանդիպում պրոբացիայի ծառայության Վայոց ձորի մարզային մարմնում հաշվառված թվով 10 շահառուների և ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Եղեգնաձորի բաժնի և պարեկային ծառայության աշխատակիցների միջև
Մանրամասն՝ այստեղ

10/11/2023

ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Արագածոտնի մարզային մարմնի աշխատակիցները վերասոցիալականացման ծրագրերի շրջանակներում մարմնում հաշվառման մեջ գտնվող 22 շահառուների մասնակցությամբ սույն թվականի նոյեմբերի 10-ին այցելություն կատարեցին Աշտարակ  քաղաքում  գործող  Պերճ  Պռոշյանի  անվան տուն-թանգարան
Մանրամասն՝ այստեղ

03/11/2023

ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Լոռու մարզային մարմնում հաշվառված թվով 9 պրոբացիայի շահառու սույն թվականի նոյեմբերի 3-ին այցելեցին «Վանաձորի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարան» ՀՈԱԿ:
Մանրամասն՝ այստեղ

27/10/2023

Պրոբացիայի ծառայության Արագածոտնի մարզային մարմնում հաշվառված թվով 17 շահառու այցելեցին Արագածոտնի  մարզի  Մուղնի  համայնքում  գործող  Սուրբ Գևորգ  Եկեղեցի:
Մանրամասն՝ այստեղ

20/10/2023

ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժնի նախաձեռնությամբ՝ Երևան քաղաքի Կոմիտասի անվան զբոսայգում կազմակերպել է «Մաքուր Երևան» խորագրով միջոցառում՝ բաժնում հաշվառված թվով 21 շահառուների և 7 պրոբացիայի աշխատակիցների մասնակցությամբ
Մանրամասն՝ այստեղ

19/10/2023

          ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Լոռու մարզային մարմնի աշխատակիցները և մարզային մարմնի Թումանյանի տարածաշրջանում հաշվառման մեջ գտնվող 8 շահառուներ սույն թվականի հոկտեմբերի 19–ին մասնակցեցին Հայ Առաքելական Եկեղեցու Գուգարաց թեմի Օձունի Սուրբ Աստվածածին վանական համալիր ուխտագնացությանը:
Մանրամասն՝ այստեղ

14/10/2023

Սույն թվականի հոկտեմբերի 14-ին  Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի  վերասոցիալականացման և վերականգնողական բաժնում հաշվառված  թվով 14 շահառուներ այցելեցին Հայաստանի ազգային պատկերասրահ
Մանրամասն՝ այստեղ