ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությունը 27.05.2024թ. դրությամբ  շահառուների համար իրականացրել է
0
վերասոցիալականացման ծրագրեր և միջոցառումներ

22/12/2021

Պրոբացիայի ծառայության Վայոց ձորի մարզային մարմնի թվով 7 շահառու ներկա գտնվեցին Շանթ Հովհաննիսյանի «Կա ու չկա» թատերական ներկայացմանը
Մանրամասն՝ այստեղ

23/11/2021

2021 թվականի նոյեմբերի 23-ին Պրոբացիայի ծառայությունում հոգեբանների և սոցիալական աշխատողի կողմից կազմակերպվել է Արդյունավետ հաղորդակցման հմտություններ և կոնֆլիկտի կառավարում թեմայով դասընթաց, որին մասնակցել են 7 շահառուներ:
Մանրամասն՝ այստեղ

08/11/2021

Սույն թվականի նոյեմբերի 6-ին և 7-ին Կոտայքի և Արարատի մարզերում տեղի ունեցան «ԷՍ ԹԻ ԱՐ» ակումբ հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված «Time Attack» և «Drag Racing»-ի «Աբովյան 2021»  և «Մասիս 2021» գավաթի ավտոմրցույթները։ Պրոբացիայի ծառայության Կոտայքի (թվով 8) և Արարատի մարզային մարմնում հաշվառված (թվով 10) շահառուները ևս հնարավորություն ունեցան մասնակցելու սպորտային միջոցառմանը։
 

Մանրամասն՝ այստեղ

25/10/2021

 2021թ․ հոկտեմբերի 24-ին, շարունակելով  «Թող լինի մաքուր այգի» խորագրով իրականացվող միջոցառումները, Սևան քաղաքի «Երազանքների այգի»-ում  կազմակերպվեց  ծառատունկ, որին իրենց ակտիվ մասնակցությունը ցուցաբերեցին պրոբացիայի ծառայության Գեղարքունիքի մարզային մարմնում հաշվառված թվով 10 շահառու

Մանրամասն՝ այստեղ

22/10/2021

Պրոբացիայի ծառայության Վայոց ձորի մարզային մարմնում հաշվառված թվով 5 շահառու 22.10.2021թ.-ին  ներկա գտնվեցին Եղեգնաձոր քաղաքի մշակույթի տանը կազմակերպված  Ժան Բատիստ Մոլիերի «Տարտյուֆ» թատերական ներկայացմանը
Մանրամասն՝ այստեղ

19/10/2021

Պրոբացիայի ծառայության Լոռու մարզային մարմնում հաշվառված շահառուն ընգրկվել է սոցիալական աջակցության ծրագրերում

Մանրամասն՝ այստեղ

18/10/2021

2021թ․ հոկտեմբերի 16-ին Սևանի «Երիտասարդների ակումբ» ՀԿ-ի կողմից «Երազանքների այգի»-ում  կազմակերպվել էր շաբաթօրյակ «Թող լինի մաքուր այգի» խորագրով, որին իրենց ակտիվ մասնակցությունը ցուցաբերեցին պրոբացիայի ծառայության Գեղարքունիքի մարզային մարմնի աշխատակիցները և մարմնում հաշվառված 18 շահառուներ:

Մանրամասն՝ այստեղ

07/10/2021

Պրոբացիայի ծառայությունում թվով 18 շահառուներին հնարավորություն ընձեռվեց մասնակցելու «Վարսավիրական հմտություններ», «Ընտանեկան բռնության կանխարգելում/հույզերի կառավարում», «Դեկորատիվ կիրառական արվեստ/խեցեգործություն,գծանկար,գծագրություն» դասընթացներին

Մանրամասն՝ այստեղ

06/10/2021

Պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնում հաշվառված թվով 10 շահառու այցելեցին Նիկողայոս Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարան
Մանրամասն՝ այստեղ

28/09/2021

Հայ Առաքելական եկեղեցու կողմից սոցիալական աջակցություն տրամադրվեց Արագածոտնի մարզային մարմնում հաշվառված թվով 7 սոցիալապես անապահով և բազմազավակ շահառուների ընտանիքներին
Մանրամասն՝ այստեղ