«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի հիմնական գործառույթներից է իրավախախտում կատարած անձանց ուղղման, սոցիալական վերականգնման և վերաինտեգրման արդյունավետ և նպատակային ծրագրերի մշակումը, դատապարտյալների աշխատանքային զբաղվածության ապահովումը, քրեական արդարադատության ոլորտում իրավախախտների հետ աշխատանքում հասարակական նախաձեռնությունների սատարումն ու խթանումը, դրանց պետական աջակցության ցուցաբերումը:

Միջոցառումներ

23/05/2019
2019 թվականի մայիսի 22-ից 23-ը Երևանում անցկացվել է «Պրոբացիայի ծառայության էությունը, խնդիրները, զարգացման հնարավորությունները` գերմանական փորձի հիման վրա» աշխատաժողովը
Մանրամասն՝ այստեղ
17/12/2018
Պրոբացիայի շահառուներին հավաստագրեր են հանձնվել «Համակարգչային հմտություններ» և  «Առողջ ապրելակերպ» դասընթացների 3-րդ փուլն ավարտելու կապակցությամբ:
Մանրամասն՝ այստեղ
14/12/2018
ՀՀ արդարադատության նախարարության պատվիրակությունը դեկտեմբերի 10-14-ը ուսումնական այցով գտնվում է Գերմանիայում
Մանրամասն՝ այստեղ
01/08/2018
2018 թվականի օգոստոսի 1-ին պրոբացիայի շահառուներին հավաստագրեր են հանձնվել «Համակարգչային հմտություններ» դասընթացի 2-րդ փուլն ավարտելու կապակցությամբ: 
Մանրամասն այստեղ
18/05/2018
2018 թվականի մայիսի 18-ին պրոբացիայի շահառուներին հավաստագրեր են հանձնվել «Առողջ ապրելակերպ» դասընթացի 1-ին փուլն ավարտելու կապակցությամբ:
Մանրամասն այստեղ
15/05/2018
2018 թվականի մայիսի 15-ին Երևանում անցկացվել է «ՀՀ պրոբացիոն ծառայության աջակցություն» ծրագրի մեկնարկային աշխատաժողովը
Մանրամասն այստեղ
15/02/2018
2018 թվականի փետրվարի 15-ին ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության աշխատակիցները «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչների հետ անցկացրել են մասնագիտական հանդիպում-քննարկում:
Մանրամասն այստեղ
06/02/2018
2018 թվականի փետրվարի 6-ին ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայությունը «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի և Խ. Աբովյանի հայկական պետական մանկավարժական համալասարանի հետ համատեղ պրոբացիայի պետական ծառայությունում հաշվառված կին շահառուների համար կազմակերպել և անցկացրել է «Անձնային աճ և դրական դիրքորոշումների ձևավորում» թեմայով հանդիպում:
Մանրամասն այստեղ
26/01/2018
2018 թվականի փետրվարի 1-ից «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից պրոբացիայի շահառուների համար ամբողջ տարվա ընթացքում ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայությունում եռամսյա ծրագրով անցկացվելու են «Դեկորատիվ կիրառական արվեստ», «Առողջ ապրելակերպ», «Համակարգչային հմտություններ» դասընթացները:
Մանրամասն այստեղ
24/11/2017
2017 թվականի նոյեմբերի 13-ին ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից մեկնարկել է ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության 25 աշխատակիցների վերապատրաստման երկշաբաթյա ծրագիրը: 
Մանրամասն այստեղ