ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությունը 30.04.2024թ. դրությամբ  շահառուների համար իրականացրել է
0
վերասոցիալականացման ծրագրեր և միջոցառումներ

25/02/2023

2023 թվականի փետրվարի 25-ին ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Արագածոտնի մարզային մարմնի աշխատակիցները մարմնում հաշվառված շահառուների հետ մասնակցել են «Ապարանյան ձմեռ» ավանդական մարզամշակութային միջոցառմանը, որը տեղի է ունեցել Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում
Մանրամասն՝ այստեղ

23/02/2023

ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Լոռու մարզային մարմնում հաշվառման մեջ գտնվող թվով 8 շահառուներ Պրոբացիայի աշխատակիցների ուղեկցությամբ 2023 թվականի փետրվարի 23-ին այցելություն կատարեցին «Ստեփան Զորյանի տուն-թանգարան» ՀՈԱԿ՝ դիտելու գրողի «Ջրհորի մոտ» վիպակի հիման վրա ռեժիսոր ժիրայր Ավետիսյանի կողմից նկարահանված համանուն ֆիլմը
Մանրամասն՝ այստեղ

16/12/2022

2022 թվականի դեկտեմբերի 16-ին տարեմուտի  և  Սուրբ  Ծննդյան  տոներին  ընդառաջ՝ Պրոբացիայի ծառայության Արագածոտնի մարզային մարմնի աշխատակիցները պրոբացիայի շահառուների վերասոցիալականացմանն ուղղված ծրագրի շրջանակներում կազմակերպեցին մարմնում հաշվառված 15 շահառուների այցելություն Արագածոտնի մարզի Մուղնի համայնքի Սուրբ Գևորգ եկեղեցի
Մանրամասն՝ այստեղ

12/12/2022

Պրոբացիայի շահառուների վերասոցիալականացմանն ուղղված միջոցառումների շրջանակներում սույն թվականի դեկտեմբերի 12-ին՝ Պրոբացիայի ծառայության Վայոց ձորի մարզային մարմնում հաշվառված 11 շահառուների համար կազմակերպվեց այցելություն  Եղեգնաձորի երկրագիտական թանգարան
Մանրամասն՝ այստեղ

10/12/2022

Պրոբացիայի թվով 5 շահառու հանդիպեցին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ
Մանրամասն՝ այստեղ

09/12/2022

Պրոբացիայի ծառայության Վայոց ձորի մարզային մարմնի և <<Եղեգնաձորի մարզադպրոց>> ՀՈԱԿ-ի հետ 16.05.2022թ.-ին կնքված համագործակցության հուշագրի շրջանակում, մարմնում հաշվառված 10 շահառուներ ներգրավվել են 09.12.2022թ.-ին կազմակերպված սպորտային միջոցառմանը
Մանրամասն՝ այստեղ

29/11/2022

ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Լոռու մարզային մարմնի աշխատակիցները վերասոցիալականացման շրջանակներում, մարմնում հաշվառման մեջ գտնվող 10 շահառուների մասնակցությամբ 2022թ. նոյեմբերի 29-ին այցելություն կատարեցին «Ստեփան Զորյանի տուն-թանգարան» ՀՈԱԿ:
Մանրամասն՝ այստեղ

25/11/2022

2022 թվականի նոյեմբերի 25-ին Կոտայքի մարզային մարմնում հաշվառված 11 պրոբացիայի շահառուներ մասնակցեցին Պրոբացիայի ծառայության կողմից կազմակերպվող իրավագիտակցության բարձրացման, հոգեբանական և սոցիալական հմտությունների զարգացման դասընթացին:
Մանրամասն՝ այստեղ

24/11/2022

Պրոբացիայի ծառայության Վայոց ձորի մարզային մարմնի միջնորդությամբ մեկ շահառու ավտոմեքենաների վերանորոգման կետում 24․11․2022 թվականին ընդունվել է աշխատանքի որպես խառատի օգնական։
Մանրամասն՝ այստեղ

25/10/2022

ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Արարատի մարզային մարմնում հաշվառված 15 շահառու այցելեցին Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան
Մանրամասն՝ այստեղ